23:36  ,  28 մայիսի, 2016

«Ռեալը» հաղթում է «Աթլետիկոյին» (առաջին խաղակես, ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի առաջին խաղակեսն ավարտվեց Արքայական ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: 

Միլանի «Սան Սիրո» ստադիոնում ընթացող խաղի միակ գոլը 15-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որն աչքի ընկավ ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում: Թիմերը բավական ակտիվ էին սկսել խաղը, սակայն գոլից հետո հանդիպման տեմպը շատ ցածր է: Ընդմիջում է: 

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

«Ռեալ» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:0

Սերխիո Ռամոս, 15

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա:

Փոխարինողներ. Կիկո Կասիլյա, Նաչո, Խամես Ռոդրիգես, Ալվարո Վասկես, Խեսե, Իսկո, Դանիլո: 

«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Ստեֆան Սավիչ, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս, Գաբի, Աուգուստո Ֆերնանդես, Սաուլ Նյիգես, Կոկե, Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորես:

Փոխարինողներ. Միգել Մոյա, Տյագու Մենդեշ, Անխել Կորեա, Լուկաս, Յաննիկ Կարասկո, Տոմաս Պարտի, Խոսե Խիմենես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում