22:10  ,  28 մայիսի, 2016

Ալեքսանյանը, Ջուլֆալակյանը եւ Հարությունյանը ոսկե մեդալ են նվաճել Իտալիայում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 4 ըմբիշները մասնակցել են Իտալիայի Սասարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարին՝ նվաճելով 3 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:

Արսեն Ջուլֆալակյանը հանդես է եկել 80 կգ քաշային կարգում եւ, վստահ անցկացնելով բոլոր գոտեմարտերը, երկրորդ տարին անընդմեջ հաղթել է այս մրցաշարում:

Միհրան Հարությունյանն ուժերը փորձել է 71 կգ քաշային կարգում եւ նույնպես դարձել ոսկե մեդալակիր:

98 կգ քաշային կարգում էլ հավասարը չի ունեցել Արթուր Ալեքսանյանը:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը բավարարվել է արծաթե մեդալով, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում