20:46  ,  28 մայիսի, 2016

Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները

Transfermarkt-ը թարմացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Ամենաթանկ ֆուտբոլիստներն են՝ «Ալաշկերտի» հենակետային Արթուր Եդիգարյանը, «Շիրակի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը ու «Փյունիկի» պաշտպաններ Վարազդատ Հարոյանը եւ Կամո Հովհաննիսյանը, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 300 հազար ֆունտ ստերլինգ:

5-րդ տեղում է «Շիրակի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը (271 հազար ֆունտ), որին հաջորդում են Զավեն Բադոյանն («Բանանց») ու Տարոն Ոսկանյանը («Փյունիկ»)՝ 244 հազարական ֆունտ ստերլինգ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում