17:25  ,  28 մայիսի, 2016

Լեւանդովսկին՝ «Ռեալ» տեղափոխության մասին. Եկել է փոփոխությունների ժամանակը

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին չի բացառել Մադրիդի «Ռեալ» տեղափոխության տարբերակը: Ավելի վաղ կողմերի բանակցությունների մասին հայտարարել էր ֆուտբոլիստի գործակալ Սեզարի Կուխարսկին։

«Ես 6 տարի եմ անցկացրել Գերմանիայում եւ հաղթել եմ հնարավոր ամեն բան։ Կարծում եմ՝ եկել է միջավայրը փոխելու ժամանակը»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը վաղուց է հետաքրքրված լեհ հարձակվողով։ «Բավարիայի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ը թվականը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում