13:15  ,  28 մայիսի, 2016

Զիդան. Ռոնալդուն լիովին պատրաստ է եզրափակիչին

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Ռոնալդուն լիովին պատրաստ կլինի եզրափակիչին: Հնարավոր է, որ նա ստիպված կլինի զսպել ցավերը խաղի ժամանակ, բայց վստահ եմ, որ նա կլինի լավագույն մարզավիճակում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն բախվել էր իսպանացի դարպասապահ Կիկո Կասիլյայի հետ՝ չկարողանալով ավարտել մարզումը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում