12:07  ,  28 մայիսի, 2016

Արգենտինայի հավաքականը հաղթել է, Մեսին փոխարինվել է վնասվածքի պատճառով

Ամերիկայի Գավաթին նախապատրաստվող ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Հոնդուրասին։ Միակ գոլը 31-րդ րոպեին խփել է իտալական «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը։

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեջքի վնասվածքի պատճառով փոխարինվել է 68-րդ րոպեին: Խաղից հետո պարզ է դարձել, որ Արգենտինայի հավաքականի ավագի վնասվածքը լուրջ չէ, բայց վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում