11:25  ,  28 մայիսի, 2016

«Քլիվլենդը» եզրափակիչում է, Լեբրոն Ջեյմսի դանքը՝ օրվա լավագույն դրվագ

«Քլիվլենդը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչի 6-րդ խաղում NBA-ի գործող փոխչեմպիոնը 113:87 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Տորոնտոյի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Տորոնտոյի» խաղացող Կայլ Լաուրին, որը հավաքեց 35 միավոր: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակեց 33 միավոր, իսկ նրա ակումբակից Կայրի Իրվինգը՝ 30:

Օրվա միակ խաղից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի հզոր դանքը:

NBA, կիսաեզրափակիչ

«Տորոնտո» - «Քլիվլենդ»՝ 87:113 (25:31, 16:24, 33:31, 13:27)

Շարքի հաշիվը՝ 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում