00:54  ,  28 մայիսի, 2016

Անգլիան հաղթեց, Ռեշֆորդը գոլ խփեց նորամուտի խաղի երրորդ րոպեին

Եվրո-2016-ին պատրաստվող ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Սանդերլենդում անցկացված ընկերական խաղում ընդունեց Ավստրալիայի հավաքականին եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Արդեն երրորդ րոպեին աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Մարկուս Ռեշֆորդը, որը նորամուտը նշեց ազգային հավաքականում: Նա դարձավ Անգլիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ազգային թիմում գոլ խփեց նորամուտի խաղում: Գոլի հեղինակ դարձավ նաեւ Ուեյն Ռունին:

Ընկերական հանդիպում

Անգլիա - Ավստրալիա՝ 2:1

Մարկուս Ռեշֆորդ, 3, Ուեյն Ռունի, 55 – Էրիկ Դայեր, 75, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում