23:48  ,  27 մայիսի, 2016

Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը՝ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում

Հայաստանը ներկայացնող, «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ, աթլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում:

2015 թ. հոկտեմբերի 23-ին Մամոյանը սահմանել էր ձեռքերի վրա կանգնած հրում (отжимание) անելու համաշխարհային ռեկորդ: 48,3 վայրկյանում նա հրում էր կատարել 27 անգամ։ Այդ նվաճումը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Եզդի մարզիկը խոստացել է տարվա ընթացքում բարելավել ռեկորդը:

«Շնորհավորում ենք Հայաստանի մարզիկ Մանվել Մամոյանին, որը մեկ րոպեի ընթացքում կարողացել է 27 անհավանական կրկնություն անել», - ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս