23:21  ,  27 մայիսի, 2016

«Ռոլան Գարոս». Ռաֆայել Նադալը հրաժարվեց պայքարից

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հրաժարվել է պայքարից։ Փարիզի «Ռոլան Գարոս» կորտերում ընթացող մրցաշարում իսպանացի մարզիկը դուրս էր եկել երրորդ շրջան՝  6:3, 6:0, 6:3 հաշվով առավելության հասնելով արգենտինացի Ֆակունդո Բանյիսի նկատմամբ։ Նադալը դաստակի վնասվածք ունի։

«Ես ստիպված են ավարտել ելույթս այս մրցաշարում դաստակիս վնասվածքի պատճառով։ Արդեն մի քանի շաբաթ ինձ անհանգստացնում է այս վնասվածքը։ Երեկ խաղում էի ցավազրկմամբ, իսկ երեկոյան ավելի ուժեղ ցավ զգացի»,- Նադալի խոսքը մեջբերում է atpworldtour-ը։

Նադալի հաջորդ մրցակիցը պետք է լիներ իսպանացի Մարսել Գրանոլերսը, որն առանց պայքարի դուրս կգա 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս