19:02  ,  27 մայիսի, 2016

Խուանդե Ռամոսը գլխավորեց «Մալագան»

Խուանդե Ռամոսը գլխավորեց իսպանական Պրիմերան ներկայացնող «Մալագան»։ Իսպանացի մարզիչը կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2019 թվականը։ 61-ամյա մասնագետը փոխարինել է Խավի Գարսիային, որն առաջիկայում պետք է նշանակվի Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ։

Ռամոսը «Մալագայի» հետ աշխատել է 2003-2004 թվականների՝ Իսպանիայի առաջնությունում գրավելով 10-րդ տեղը։ Ռամոսը գլխավորել է նաեւ «Ռայո Վալյեկանոն», «Բետիսը», «Էսպանյոլը», «Սեւիլիան», «Ռեալը», Մոսկվայի ԲԿՄԱ-ն։ 2010-2014-ին ուկրաինական «Դնեպրում» աշխատելուց հետո Ռամոսը թիմ չուներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում