18:09  ,  27 մայիսի, 2016

«Ռոմայի» եւ Լեհաստանի թիմի դարպասապահն ամուսնացել է ուկրաինացի երգչուհի- մոդելի հետ (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» եւ Լեհաստանի ազգային հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ամուսանցել է 26-ամյա ուկրաինացի երգչուհի եւ մոդել Մարինա Լուշչենկոյի հետ, որը բնակվում է Լեհաստանում։

«Մեր կյանքի ամենագեղեցիկ օրը, մեր կյանքում ամենակարեւոր մարդկանց հետ։ Ես աշխարհի ամենահպարտ մարդն եմ, երբ ինձ զգում եմ Մարինայի ամուսնու կարգավիճակում»,- Ինստագրամում գրել է 26-ամյա Շչեսնին։

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահը վարձակալությամբ է խաղում Իտալիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում