16:45  ,  27 մայիսի, 2016

Պաշտոնական. Բուսկետսի կլաուզուլան՝ 200 միլիոն եվրո

«Բարսելոնան» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը փոխհամաձայնության են եկել գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, հայտնում է ակումբի կայքը:

27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը եւ ունի եւս 2 տարով երկարաձգելու հնարավորություն: Նոր պայմանագրում նշված է 200 միլիոն եվրո կլաուզուլա (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին):

Սերխիո Բուսկետսը 2008-ից է խաղում կատալոնական ակումբի գլխավոր թիմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում