09:20  ,  28 մայիսի, 2016

«Ռեալ» - «Աթլետիկո». Բուքմեյքերների ֆավորիտը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»:

Եզրափակիչ խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արքայական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 2.5 գործակցով: Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակի գործակիցը 3.2 է, իսկ ոչ ոքին՝ 2.9:

Մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում