16:12  ,  27 մայիսի, 2016

Գվարդիոլան 7 տրանսֆեր է պահանջում «Մանչեսթեր Սիթիից»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Խոսեպ Գվարդիոլան լուրջ փոփոխություններ է ցանկանում կատարել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», գրում է EUROSPORT-ը:

Իսպանացի մասնագետը նշել է 7 ֆուտբոլիստների, որոնց ցանկանում է ձեռք բերել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից նա հույսեր է կապում միայն Վենսան Կոմպանիի, Սերխիո Ագուերոյի, Կեւին դե Բրույնեի եւ Ֆերնանդինյոյի հետ: Գվարդիոլայի տրանսֆերային ցուցակում են՝ Իլկայ Գյունդոգանը («Բորուսիա Դ.»), Ջեկ Ուիլշիրը («Արսենալ»), Էյմերիկ Լյապորտը («Աթլետիկ»), Դենի Ռոուզը («Տոտենհեմ»), Լերոյ Սանեն («Շալկե»), Ջոն Սթոունզը («Էվերտոն») եւ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը («Արսենալ»):

Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու է այս մրցաշրջանից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում