14:44  ,  27 մայիսի, 2016

Կարլո Անչելոտի. «Աթլետիկոն» «Ռեալի» վատագույն մրցակիցն է

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին:

«Դա կլինի լարված խաղ: «Աթլետիկոն» «Ռեալի» վատագույն մրցակիցն է: Դա նրա համար չէ, որ այդ թիմը պայքարից դուրս է թողել «Բարսելոնային» ու «Բավարիային», այլ հարցն այն է, որ վերջին տարիներին խնդիրներ է առաջացրել նաեւ «Ռեալի» համար:

«Ռեալը» պետք կենտրոնանա պաշտպանության վրա, որպեսզի քչացնի սխալները, որոնցից օգտվում է Դիեգո Սիմեոնեի թիմը: Նրանք պետք է սովորեն պատասխանել «Աթլետիկոյի» պրեսինգին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Espana-ն: 

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում