14:10  ,  27 մայիսի, 2016

Կական հրավիրվել է Բրազիլիայի հավաքական եւ առաջին անգամ կմասնակցի Ամերիկայի Գավաթին

Ամերիկյան «Օռլանդոյի» կիսապաշտպան Կական հրավիրվել է Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, գրում է ESPN-ը:

34-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում կփոխարինի Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստային, որը վնասվածք է ստացել:

Բրազիլիայի հավաքականում 91 խաղ անցկացրած Կական առաջին անգամ կմասնակցի Ամերիկայի Գավաթին, որն անցկացվելու է ԱՄՆ-ում: Խմբային փուլում բրազիլացիները մրցելու են Էկվադորի, Պերուի ու Հաիթիի հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում