12:44  ,  27 մայիսի, 2016

Պաշտոնական. Ժոզե Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ (ֆոտո)

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

53-ամյա մարզիչն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որն ունի մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հնարավորություն:

Այս շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ էր տվել հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, որի գլխավորությամբ թիմը Պրեմյեր լիգայում գրավել էր 5-րդ տեղը: Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից դեկտեմբերին հեռացվելուց հետո Ժոզե Մոուրինյոն մինչեւ այս գործազուրկ էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում