11:41  ,  27 մայիսի, 2016

«Ֆուտզալ Բիզնես լիգա». Երրորդ տուրից հետո՝ 2 առաջատար

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» A մրցաշարում կայացել է երրորդ տուրը, որը հաղթական էր «Ավան», «Մալաթիա», «Չեմպիոնս», Marquis ու QNET թիմերի համար: NEWS.am-ի ֆուտբոլային թիմը բաց թողեց այս տուրը:

Երրորդ տուրից հետո առաջատարները 7-ական միավոր վաստակած «Չեմպիոնսն» ու QNET-ն են: Հաջորդ տուրի խաղերը տեղի կունենան մայիսի 29-ին:

Հիշեցնենք, որ 11 թիմերի մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է մեկ շրջանով (10 տուր):

«Ֆուտզալ Բիզնես լիգայի» նպատակը Հայաստանում ֆուտզալն ավելի մասսայական դարձնելն ու զարգացնելն է: Ստեղծվելու է նաեւ Բիզնես լիգայի հավաքական, որը կմասնակցի միջազգային սիրողական մրցաշարերի: «Ֆուտզալ Բիզնես լիգայի» կազմակերպիչները մտադիր են մրցաշարեր անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:

«Ֆուտզալ Բիզնես լիգա», A մրցաշար, երրորդ տուր

QNET - «Արմենիա Թրավել»՝ 4:2

Marquis - «Լաս Պալմաս»՝ 7:1

«Չեմպիոնս» - «Իխտուս»՝ 5:1

ՀՌՀ (РАУ) - «Մալաթիա»՝  1:9

«Վերածնունդ» - «Ավան»՝ 1:2

Չորրորդ տուր, մայիսի 29-ին

«Մալաթիա» - «Վերածնունդ»՝ ժամը 16:00-ին

ՀՌՀ (РАУ) - «Արմենիա Թրավել»՝ 17:00

QNET - NEWS.am՝ 18:00

«Ավան» - «Լաս Պալմաս»՝ 19:00

Marquis - «Չեմպիոնս»՝ 20:00

Ֆոտո՝ Fbl.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում