19:31  ,  27 մայիսի, 2016

Ռոնալդուի որդին Բեյլի եւ Մեսիի մասին պատմություններով զվարճացնում է հորը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է 5-ամյա որդին զվարճացնում իրեն տարբեր պատմություններով։

«Որդիս շատ է փոխել ինձ։ Մի անգամ նա ինձ ասաց, որ Բեյլն ինձնից արագ է վազում։ Ես էլ պատասխանեցի, որ իր հորից ավելի արագ ոչ մի ֆուտբոլիստ չի վազում։ Որդիս ասաց, որ դպրոցում են պատմել, որ ամենաարագը Բեյլն է, իսկ Մեսին հարցազրույցում նշել է, որ կցանկանար ունենալ Ռոնալդուի աջ ոտքը։ Ինձ զվարճացնում են նրա պատմությունները։ Նա դեռ երեխա է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում