11:06  ,  27 մայիսի, 2016

Ունաի Էմերին կարող է գլխավորել «Ռեալը»

Իսպանական «Սեւիլիան» գլխավորող Ունաի Էմերին կարող է Զինեդին Զիդանին փոխարինել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

AS-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն նախնական բանակցություններ է վարել իսպանացի մասնագետի հետ, որի պայմանագիրը «Սեւիլիայի» հետ նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը:

44-ամյա Էմերին 2013-ից է գլխավորում «Սեւիլիան», որի հետ 3 անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում: «Ռեալում» Զինեդին Զիդանի ապագան կախված է Չեմպիոնների լիգայի եզրափակիչից, որտեղ մայիսի 28-ին մրցակիցը լինելու է Մադրիդի «Աթլետիկոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում