00:42  ,  27 մայիսի, 2016

«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբներ

Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն են: KPMG աուդիտորական ընկերության հաշվարկով, երկու ակումբների արժեքն էլ 2.9 միլիարդ եվրո է: Հաշվարկի ժամանակ կիրառվում է հինգ չափանիշ՝ ժողովրդականություն, ստադիոնից ստացվող եկամուտներ, տնտեսական գործունեության արդյունավետություն, եկամուտներ հեռուստահեռարձակումներից, մարզական ներուժ:

1. «Ռեալ» (Իսպանիա)՝ 2,9 միլիարդ եվրո

2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2,9

3. «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2,7

4. «Բավարիա» (Գերմանիա)՝ 2,1

5. «Արսենալ» (Անգլիա)՝ 1,66

6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1,62

7. «Չելսի» (Անգլիա)՝ 1,4

8. «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1,2

9. «Յուվենտուս» (Իտալիա)՝ 983 միլիոն

10. ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 843

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում