Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային փուլի պատասխան խաղում «Ալ Ռաեդը» 4:1 հաշվով առավելության է հասել «Ալ Բատենի» նկատմամբ եւ պահպանել տեղը ուժեղագույնների խմբում: Հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացել է «Ալ Ռաեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Առաջին խաղում «Ալ Ռաեդը» մրցակցի խաղադաշտում պարտվել էր 1:2 հաշվով:
Սաուդյան Արաբիայի առաջնություն, անցումային փուլ, պատասխան խաղ
«Ալ Ռաեդ» - «Ալ Բատեն»՝ 4:1 (առաջին հանդիպում՝ 1:2)
Մարկոս Պիզելի, 3, 11մ, Սալեհ Ալ Շեհրի, 30, Սուլթան Ալ Սավադի, 82, Իսմայել Բանգուրա, 90+6 - Սաբահ Էնեզի, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում