23:42  ,  26 մայիսի, 2016

Պիզելիի գոլն «Ալ Ռաեդին» օգնեց դուրս չմնալ ուժեղագույնների խմբից

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային փուլի պատասխան խաղում «Ալ Ռաեդը» 4:1 հաշվով առավելության է հասել «Ալ Բատենի» նկատմամբ եւ պահպանել  տեղը ուժեղագույնների խմբում: Հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացել է «Ալ Ռաեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Առաջին խաղում «Ալ Ռաեդը» մրցակցի խաղադաշտում պարտվել էր 1:2 հաշվով:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, անցումային փուլ, պատասխան խաղ

«Ալ Ռաեդ» - «Ալ Բատեն»՝ 4:1 (առաջին հանդիպում՝ 1:2)

Մարկոս Պիզելի, 3, 11մ, Սալեհ  Ալ Շեհրի, 30, Սուլթան Ալ Սավադի, 82, Իսմայել Բանգուրա, 90+6 - Սաբահ Էնեզի, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս