00:07  ,  27 մայիսի, 2016

Կրիստիան Պուլիշիչ. Շատ բան եմ սովորել Հենրիխ Մխիթարյանից

Դորտմունդի «Բորուսիայի» եւ ԱՄՆ-ի հավաքականի ծագող աստղ, 17-ամյա Կրստիան Պուլիշիչը երախտագիտության խոսքեր է ասել՝ ուղղված ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Ես շատ բան եմ սովորել Հենրիխից: Նա շատ արագ ու գեղեցիկ է գործում գնդակով: Նա միշտ կարող է ազատվել պաշտպանների հսկողությունից: Մխիթարյանն ինձ շատ է օգնել վերջին շրջանում: Կարծում եմ՝ մենք շատ ընդհանուր գծեր ունենք»,- Պուլիշիչի խոսքը մեջբերում է fourfourtwo.com-ը:

Պուլիշիչը «Բորուսիայի» հիմնական կազմում նորամուտը նշել է ավարտված մրցաշրջանում՝ Բունդեսլիգայի 9 հանդիպումներում խփելով 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով