Իտալացի տենոր Անդրեա Բոչելին կկատարի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հիմնը եզրափակիչ հանդիպումից առաջ, որը տեղի կունենա մայիսի 28-ին Միլանում: Տիտղոսը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Կլինի 2014թ. եզրափակիչի կրկնությունը: Այն ժամանակ հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում 4:1 հաշվով հաղթեց Արքայական ակումբը:
Բոչելիի ելույթից առաջ բեմ դուրս կգա ամերիկացի էստրադային երգչուհի Ալիշա Քիզը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը: Չեմպիոնների լիգայի գավաթը կներկայացնեն եզրափակիչի դեսպաններ, Միլանի «Ինտերի» լեգենդար խաղացող Խավյեր Ձանետին եւ «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում