22:14  ,  26 մայիսի, 2016

Պրիմերա. Մրցաշրջանի լավագույն խաղացողները

Copa 90-ը ներկայացրել է Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը:

Ընդգրկվել են Սերխիո Բուսկետսը («Բարսելոնա», Իսպանիա), Անդրես Ինյեստան («Բարսելոնա», Իսպանիա), Լուկա Մոդրիչը («Ռեալ», Խորվաթիա), Կոկեն («Աթլետիկո», Իսպանիա), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո», Ֆրանսիա), Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիա), Կեյլոր Նավասը («Ռեալ», Կոստա Ռիկա), Լուիս Սուարեսը («Բարսելոնա», Ուրուգվայ) եւ Դիեգո Գոդինը («Աթլետիկո», Ուրուգվայ):

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոն է հռչակվել «Բարսելոնան», փոխչեմպիոն՝ «Ռեալը», բրոնզե մեդալակիր՝ «Աթլետիկոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում