21:10  ,  26 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Մոուրինյոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է SkySports-ը: Անգլիական ակումբի ղեկավարներն ու Մուորինյոն ավարտել են բանակցությունները Լոնդոնի հյուրանոցներից մեկում եւ կնքել պայմանագիրը: Հանդիպումից հետո Մոուրինյոն տուն է վերադարձել փաստաթղթերով եւ կարմիր գինու շշով:

Պայմանագրի կնքման պաշտոնական հաստատումը կլինի շուտով:

Հոլանդացի Լուի վան Գալի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր:

«Պորտուի», «Ինտերի», «Ռեալի» եւ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մոուրինյոն մրցաշրջանի առաջին հատվածում հեռացվել էր «Չելսիից», որն անցած տարի նրա գլխավորությամբ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում