20:52  ,  26 մայիսի, 2016

Ռոնալդու. Հաղթանակը Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» ոսկե դուբլից արժեքավոր կլինի

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելը երազանք է, ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Հաղթանակը Չեմպիոնների լիգայում, «Բարսելոնայի» ոսկե դուբլից արժեքավոր կլինի: Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ երազանք է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Տխրել եմ, որ չդարձա Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն, քանի որ մոտ էի դրան: Բայց պետք է արժանին մատուցել Լուիս Սուարեսին, որն անցկացրեց հրաշալի մրցաշրջան»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նվաճել է Իսպանիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները, իսկ «Ռեալը» Պրիմերայում գրավեց երկրորդ տեղը: Մայիսի 28-ին Միլանում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը կմրցի Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» հաղթել է «Աթլետիկոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում