20:23  ,  26 մայիսի, 2016

Սերխիո Ռամոսին հիացնում են Ռոնալդուն ու Զիդանը

Դժվար է պատկերացնել «Ռեալն» առանց Ռոնալդուի, իսկ Զիդանի աշխատանքի մասին կարելի է ասել միայն դրականը, հայտարարել է Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ:

«Ռոնալդուն մեկ մրցաշրջանում 50 գոլի երաշխիք է: Յուրաքանչյուրի համար բարդ կլիներ այսքան տարի խաղալ նույն մակարդակի վրա: Մեր հարձակման գիծն այնքան ժամանակ խնդիր չի ունենա, ինչքան կշարունակի մեր թիմում հանդես գալ Ռոնալդուն:

Զիդանը մեր թիմը գլխավորեց առանց անհրաժեշտ փորձի, բայց կարճ ժամանակում նա բոլորիս համար բարձրացրեց նշաձողը, եւ դա տեղի ունեցավ ամենածանր պահին: Զիդանն իր խաղային մեծությունը պահպանել է նաեւ մարզչական դիրքում: Մենք ձգտում ենք իրագործել նրա գաղափարները: Մրցաշրջանի ամենավճռական հատվածում նա յուրաքանչյուրիս մեջ արթնացրեց լավագույն որակները»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Աթլետիկո Մադրիդ» եզրափակիչը մայիսի 28-ին Միլանում է: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում