18:50  ,  26 մայիսի, 2016

«Ռոլան Գարոս». Ջոկովիչն ու Նադալը երրորդ շրջանում են

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Փարիզում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան: Սերբ թենիսիստը երկրորդ խաղում առավելության է հասել բելգիացի Սթիվ Դարսիսի նկատմամբ՝  7:5, 6:3, 6:4:

Պայքարը շարունակում է նաեւ չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը (Իսպանիա), որը պարտության է մատնել արգենտինացի Ֆակունդո Բանյիսին՝ 6:3, 6:0, 6:3:

Ֆրանսիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 31 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս