17:50  ,  26 մայիսի, 2016

Իբրահիմովիչը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» ստանալ 15 միլիոն եվրո

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ստանալ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը, եւ «Մանչեսթեր Յունայթեդը» անվճար ձեռք կբերի նրան, եթե համաձայնության հասնի անձնական պայմանագրի վերաբերյալ:

Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնն առաջիկա օրերին կզբաղեցնի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որի հետ Իբրահիմովիչն ունի ընկերական հարաբերություններ:

«Եթե ցականում եք շարժվել առաջ, ապա հրավիրեք Մոուրինյոյին: Կարծում եմ՝ նա կվերադարձնի թիմն առաջին տեղ: Նա հաղթել է բոլոր թիմերում եւ գիտի՝ ինչ պետք է անել: Մենք քիչ ենք աշխատել միասին, բայց դա հրաշալի ժամանակահատված էր: «Ինտերից» հեռանալուց հետո ես Մոուրինյոյի հետ խոսել եմ գրեթե ամեն օր: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք, միշտ կապի մեջ ենք»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Հնարավոր է՝ Իբրահիմովիչը խաղացողի դերից բացի «Մանչեսթեր Յունայթեդում»  ստանձնի նաեւ գլխավոր մարզիչի օգնականի, խաղացող մարզիչի պարտականություններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում