16:15  ,  26 մայիսի, 2016

Առաքել Միրզոյանը եւ Աղասի Աղասյանն օլիմպիական վարկանիշի համար կպայքարեն Թեհրանում

Հայաստանի հավաքականի ծանրորդներ Առաքել Միրզոյանը եւ Աղասի Աղասյանը կմասնակցեն Իրանում կայանալիք Fajr Cup միջազգային մրցաշարին, հայտնում է ՀԱՕկ-ի կայքը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք մրցաշարում հանդես կգան 85 կգ, 94 կգ, 105 կգ եւ +105 կգ քաշային կարգի ծանրորդները: Մրցաշարն օլիմպիական վարկանիշային է բոլոր այն մարզիկների եւ երկրների համար, որոնք մինչեւ այս ուղեգիր չեն նվաճել:

Fajr Cup-ւ կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 2-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում