15:08  ,  26 մայիսի, 2016

Ռոնալդու. Հուսով եմ՝ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդին» կվերադարձնի նախկին մակարդակին

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդին» կօգնի վերադառնալ նախկին մակարդակին:

«Կարծում եմ՝ դա լավ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Հուսով եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվերադառնա նախկին մակարդակին, քանի որ դա ֆանտաստիկ ակումբ է, որին վերջին տարիներին հետապնդում են անհաջողությունները:

Ինձ համար ցավալի է այս վիճակում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդին», որը միշտ կլինի իմ սրտում: Ժոզե Մոուրինյոյին մաղթում եմ թիմին վերադարձնել ֆավորիտների խումբ»,- ասել է Ռոնալդուն, որը մանչեսթերյան ակումբում հանդես է եկել 2003-2009-ը՝ 196 խաղում խփելով 84 գոլ, փոխանցում է MIRROR-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրաժարական է տվել, իսկ Ժոզե Մոուրինյոյի նշանակման մասին կհայտարարվի առաջիկայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում