14:33  ,  26 մայիսի, 2016

Դանիել Ալվեսը 3 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը պայմանավորվել է Թուրինի «Յուվենտուսի» հետ, գրում է Marca-ն:

33-ամյա բրազիլացին կօգտվի իր պայմանագրում նշված կետից, որի համաձայն նա մինչեւ 2016- հունիսի 5-ը կարող է խզել համաձայնագիրը եւ ստանալ ազատ գործակալի կարգավիճակ: Ալվեսի ու «Բարսելոնայի» միջեւ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը:

Պաշտպանը «Յուվենտուսի» հետ բանակցությունները սկսել է մեկ ամիս առաջ եւ բոլոր հարցերն արդեն հստակեցվել են: Նա ազատ գործակալի կարգավիճակով կմիանա իտալական ակումբին եւ կկնքի 3 տարվա պայմանագիր: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուս» տեղափոխվելուն մոտ է նաեւ «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավյեր Մասկերանոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում