14:07  ,  26 մայիսի, 2016

Բուքմեյքերները խաղադրույք են սահմանել Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության վերաբերյալ

Բրիտանական Bet Victor բուքմեյքերական գրասենյակը խաղադրույքներ է սահմանել Լոնդոնի «Արսենալի» պոտենցիալ նորեկների վերաբերյալ, գրում է Evening Standard-ը:

Ամենահավանական տրանսֆերը Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանինն է, որի՝ անգլիական ակումբ տեղափոխվելը գնահատվում է 2.5 գործակցով: Այնուհետեւ գալիս են «Լեսթերի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն ու Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Ուիլյամ Կարվալյոն, որոնց տեղափոխությունը գնահատվում է 3.5-ական գործակցով: Մայքլ Կերիկի («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ «Արսենալին» միանալու գործակիցը 4.00 է, Վիկտոր Վանյամայինը («Սաութհեմփթոն»)՝ 4.5, Ռիհադ Մահրեզինը («Լեսթեր»)՝ 5.00, իսկ Հենրիխ Մխիթարյանի ակումբակից Պրեյ-Էմերիկ Օբամեյանգինը՝ 7:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ 27-ամյա Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով