13:47  ,  26 մայիսի, 2016

«Ցյուրիխի» ֆանատները փորձել են ներխուժել թիմի հանդերձարան

«Ցյուրիխի» ֆանատները «Վադուցի» դեմ Շվեյցարիայի առաջնության վերջին տուրի տնային խաղից հետո փորձել են ներխուժել թիմի հանդերձարան, գրում է «Чемпионат»-ը:

«Ցյուրիխն» այդ խաղում հաղթել էր 3:1 հաշվով, սակայն դուրս էր մնացել Շվեյցարիայի Սուպերլիգայից:

Ֆանտների հարձակման պատճառով թիմի ֆուտբոլիստները ուշ են դուրս եկել ստադիոնից: Երկրպագուներին հանդերձարան տանող թունելից հեռացրել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ վերջին տուրի խաղում «Ցյուրիխի» կազմում 83-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում