16:45  ,  26 մայիսի, 2016

«Սաութհեմփթոնի» դարպասապահի 11-ամյա որդին տպավորիչ 11 մետրանոցով գրավել է հոր դարպասը

Անգլիական «Սաութհեմփթոնի» 39-ամյա դարպասապահ Կելվին Դեւիսի հրաժեշտի խաղին մասնակցել է նաեւ նրա 11-ամյա որդին: Դրվագներից մեկում Դեւիսի դարպասին նշանակվել է 11 մետրանոց հարված, որն անթերի է իրացրել հենց նրա որդին:

Կելվին Դեւիսը «Սաութհեմփթոնում» անցկացրել է 10 տարի՝ մասնակցելով 301 խաղի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում