12:41  ,  26 մայիսի, 2016

Պաշտոնական. Ռաֆայել Բենիտեսը մնում է «Նյուքասլում»

«Նյուքասլը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Իսպանացի մասնագետն անգլիական ակումբը կմարզի մինչեւ 2019-ի ամառը:

56-ամյա Բենիտեսը այս տարվա մարտին էր գլխավորել «Նյուքասլը», որը դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Նրա գլխավորությամբ «Նյուքասլն» անցկացրեց 10 հանդիպում, տարավ 3 հաղթանակ եւ ունեցավ 6-խաղյա անպարտելի շարք, սակայն դա բավական չէր տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար: Նոր պայմանագրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը պատասխանատու է լինելու ակումբի բոլոր մարզական հարցերով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում