11:47  ,  26 մայիսի, 2016

Հայաստանի հավաքականը մարզվեց «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշտում (ֆոտո)

ԱՄՆ ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր լիարժեք մարզում է անցկացրել Լոս Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետեև հետեւեցին հարվածներ դարպասին, իսկ մարզման վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ։ Վաղը թիմը կանցկացնի 2 մարզում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Գվատեմալայի (մայիսի 29-ին) եւ Էլ Սալվադորի (հունիսի 2-ին) դեմ ընկերական խաղերին, որոնք կկայանան Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում եւ կսկսվեն Երեւանի ժամանակով առավոտյան 07:00-ին:

Այդ հանդիպումներին մասնակցելու համար Հայաստանի հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները. 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  «Միկա»

Անատոլի Այվազով  «Փյունիկ»                                 

Գոռ Մանուկյան  «Փյունիկ»  

Պաշտպաններ

Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                       

Վարազդատ Հարոյան «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» 

Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» 

Լեւոն Հայրապետյան  «Փյունիկ» 

Սերգեյ Ավագիմյան  «Արարատ»

Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ»                                 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Տիգրան Բարսեղյան «Գանձասար-Կապան»                                 

Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»                                 

Զավեն Բադոյան «Բանանց» 

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան «Փյունիկ» 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով