11:12  ,  26 մայիսի, 2016

Զիդան. «Աթլետիկոն» յուրահատուկ մրցակից է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մասին: 

«Աթլետիկոն» յուրահատուկ մրցակից է: Եզրափակիչի ճանապարհին նրանք հաղթել են Եվրոպայի ուժեղագույն թիմերին, այնպես որ մեզ սպասվում է բարդ հանդիպում: Ինչպես միշտ, «Աթլետիկոն» խաղը կառուցելու է պաշտպանության վրա, բայց չի կարելի ենթադրել, որ նրանք միայն պաշտպանվելու են: «Աթլետիկոն» լավ ֆուտբոլ է ցուցադրում եւ կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար: Մենք հասկանում ենք դա եւ կփորձենք լավագույնս պատրաստվել եզրափակիչին: Կձգտենք խաղալ մեր ֆուտբոլը, որպեսզի եզրափակիչից հետո չզղջանք ոչ մի բանի համար»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում