10:08  ,  26 մայիսի, 2016

«Քլիվլենդը» չնկատեց «Տորոնտոյին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի 5-րդ խաղում գործող փոխչեմպիոնը «Քլիվլենդը» տանը 116:78 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Տորոնտոյի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3:2:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» խաղացող Կեւին Լավը, որը հավաքեց 27 միավոր, իսկ նրա ակումբակիցներ Լեբրոն Ջեյմսը եւ Կայրի Իրվինգը վաստակեցին 23-ական միավոր:

Օրվա միակ խաղից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի եւ Ռիչարդ Ջեֆերսոնի մասնակցությամբ գրոհը:

NBA, կիսաեզրափակիչ

«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 116:78 (37:19, 28:15, 35:26, 16:18)

Շարքի հաշիվը՝ 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում