«Ցյուրիխը» դուրս է մնացել ֆուտբոլի Շվեյցարիայի Սուպերլիգայից: Առանց գլխավոր մարզիչի մնացած «Ցյուրիխը» վերջին տուրում 3:1 հաշվով պարտության է մատնել «Վադուցին», սակայն 1 միավոր հետ է մնացել «Լուգանոյից» եւ առաջնությունն ավարտել է վերջին տեղում:
Մայիսի 12-ին ակումբը պաշտոնանկ էր արել թիմի գլխավոր մարզիչ Սամի Հյուպիային: Անգլիական «Լիվերպուլի» եւ Ֆինլանդիայի հավաքականի նախկին խաղացողը «Ցյուրիխը» գլխավորել էր անցած ամռանը:
Վերջին տուրի խաղում «Ցյուրիխի» կազմում 83-րդ րոպեին 3:1 հաշվի ժամանակ փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում