00:22  ,  26 մայիսի, 2016

«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Ռոնալդուի հետ

Մադրիդի «Ռեալն» ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնության են հասել նոր պայմանագրի վերաբերյալ: Կողմերը համագործակցությունը կշարունակեն մինչեւ 2021 թվականը, հաղորդում է football-espana-ն:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի եւ Ռոնալդուի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի բանակցություններն ընթացել են փետրվարից: Կողմերը արդեն երկրորդ անգամ կերկարաձգեն պայմանագիրը 2009-ից հետո: Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

Նոր պայմանագիրը Ռոնալդուն ու իսպանական ակումբը կկնքեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո: Մայիսի 28-ին Միլանում Արքայական թիմը կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում