23:39  ,  25 մայիսի, 2016

Գարեթ Բեյլ. «Աթլետիկոյի» ոչ մի ֆուտբոլիստ տեղ չէր ունենա «Ռեալի» հիմնական կազմում

Կարծում եմ՝ «Աթլետիկոյի» ոչ մի ֆուտբոլիստ տեղ չէր ունենա «Ռեալի» հիմնական կազմում, հայտարարել է Արքայական ակումբի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին:

«Եթե մենք չկարողանանք հաղթել «Աթլետիկոյին», դա կլինի մեծ ձախողում, որը հնարավոր կլինի համեմատել Պրիմերայից դուրս մնալու հետ»,- Գարեթ Բեյլի խոսքը մեջբերում է Cadena Cope-ը:

Չեմպիոնների լիգայի գավաթը «Ռեալն» ու «Աթլետիկոն» կվիճարկեն մայիսի 28-ին Միլանում: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում