22:14  ,  25 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայից ստացել է 1,13 միլիարդ եվրո

1992 թվականին Անգլիայի Պրեմյեր լիգայի հիմնադրումից հետո պարգեւավճարներից ամենաշատ գումար ստացած ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն է։ 24 տարում այս ակումբը Պրեմյեր լիգայից ստացել է 1,13 միլիարդ եվրո, հաղորդում է reuters-ը։

Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն» է, որի ընդհանուր պարգեւավճարն այս տարիներին կազմել է 1,1 միլարդ եվրո։ Երրորդ տեղում է «Լիվերպուլը»՝ 1,06 միլիարդ եվրո։

Առաջին տասնյակում են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Էվերտոնը», «Նյուքասլը», «Աստոն Վիլան» եւ «Վեստ Հեմը»։

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթեր Սիթին» 25-րդ տեղում է՝ 1992 թվականից ստացել է մոտ 324 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում