21:54  ,  25 մայիսի, 2016

Ամերիկայի Գավաթ. Կոլումբիայի վերջնական կազմը

Ֆուտբոլի Կոլումբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը, հաղորդում է Goal.com-ը։

Դարպասապահներ. Դավիդ Օսպինա  (Արսենալ»), Ռոբինսոն Սապատա («Սանտա Ֆե»), Կրիստիան Բոնիլյա («Աթլետիկո Նասիոնալ»)։

Պաշտպաններ. Սանտիագո Արիաս (ՊՍՎ), Ստեֆան Մեդինա, Օսկար Մուրիլյո (երկուսն էլ՝ «Պաչուկա»), Կրիստիան Սապատա («Միլան»), Ջեյսոն Մուրիլյո («Ինտեր»), Ֆարիդ Դիաս, Ֆելիպե Ագիլար (երկուսն էլ՝ «Աթլետիկո Նասիոնալ»), Ֆրանկ Ֆաբրո («Բոկա Խունիորս»)։

Կիսապաշտպաններ. Կարլոս Սանչես  («Աստոն Վիլա), Սեբաստիան Պերես («Աթլետիկո Նասիոնալ»), Դանիել Տորես («Ինդեպենդիենտե Մեդելյին»), Գիլյերմո Սելիս («Ժունիոր»), Անդրեսա Ֆելիպե Ռոա («Դեպորտիվո Կալի»), Էդվին Կարդոնա («Մոնտերեյ»), Խուան Կուադրադո («Յուվենտուս»), Խամես Ռոդրիգես («Ռեալ»)։

Հարձակվողներ. Բակա («Միլան»), Դայրո Մորենո («Տիխուանա»), Մարլոս Մորենո («Աթլետիկո Նասիոնալ»), Ռոջեր Մարտինես («Ռասինգ»)։

Բացակայում են Ռադամել Ֆալկաոն, որի տրանսֆերը պատկանում է «Մոնակոյին» եւ չինական «Գուանչժոուում» հանդես եկող Ջեքսոն Մարտինեսը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս