20:48  ,  25 մայիսի, 2016

Ունաի Էմերին մերժել է «Էվերտոնին»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը երրորդ տարին անընդմեջ նվաճած իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մերժել է անգլիական «Էվերտոնի» առաջարկը, հաղորդում է 90min-ը։ 44-ամյա իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաեւ իտալական «Միլանը»։

«Սեւիլիայի» նախագահը հայտարարել էր, որ Էմերին ակումբից հեռանալու ցանկության մասին չի հայտնել։

Իսպանիայի առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Սեւիլիան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս