19:53  ,  25 մայիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել Թուրքիայի հավաքականի հարձակվողին

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է 18-ամյա թուրք հարձակվող Էմրե Մորի ծառայություններով, հաղորդում է kicker.de-ն։

Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս դանիական «Նորշելանդում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման եւ խփել է երկու գոլ։

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը Էմրե Մորին ընդգրկել է Եվրո-2016-ում ազգային թիմի ընդլայնված կազմում։

Հարձակվողին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում