19:17  ,  25 մայիսի, 2016

Բունդեսլիգա. Ակումբների հեռուստատեսային եկամուտները

Բունդեսլիգան հրապարակել է Գերմանիայի ավարտված առաջնությունում ակումբների եկամուտները հեռուստահեռարձակումներից։

Ամենամեծ եկամուտն ունի Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյունխենի «Բավարիան»՝ 41 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում է երկրի փոխչեմպիոն եւ գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան»՝ 40 միլիոն եվրո։

Երրորդը Լեւերկուզենի «Բայերն» է՝ մոտ 39 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում